Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ստյոպա Մկրտչյանի գլխավոր մրցակցի հեռանալու հավանականությունը մեծացել է
01 Մայիս 2026

Ստյոպա Մկրտչյանի գլխավոր մրցակցի հեռանալու հավանականությունը մեծացել է

«Նյուրնբերգը» պատրաստվում է հաջորդ մրցաշրջանն անցկացնել առանց Վրաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Լուկա Լոչոշվիլիի, գրում է BILD-ը:

Գերմանական պարբերականի տեղեկություններով՝ Բունդեսլիգայի 9-ակի չեմպիոնն արդեն փոխարինող է գտել 27-ամյա ֆուտբոլիստի համար: «Նյուրնբերգը» մոտ է «Վերլի» պաշտպան Ֆին Օտոյի տրանսֆերին:

Լոչոշվիլին իր վերջին հարցազրույցում նույնպես ակնարկել է, որ Նյուրնբերգում մեկ տարի անցկացնելուց հետո կարող է հեռանալ ակումբից: 2025 թվականի ամռանը վրացի պաշտպանի տրանսֆերի համար իտալական «Կրեմոնեզեին» վճարվել էր 1 միլիոն եվրո, իսկ այժմ նրա շուկայական արժեքը մի քանի անգամ բարձրացել է:

Հիշեցնենք, որ Լոչոշվիլին և թիմի ավագ Ֆաբիո Գրուբերը հիմնական կենտրոնական պաշտպաններն են Միրոսլավ Քլոզեի գլխավորած թիմում: Պահեստային ձախ կենտրոնական պաշտպանը, որը մրցակցում է հենց Լոչոշվիլիի հետ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանն է: Վրացու հնարավոր տրանսֆերը զգալիորեն կմեծացնի հայ պաշտպանի՝ մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու շանսերը:

 

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը խաղ է անցկացնելու ԱՄՆ-ում
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան ներկայացրեց Էլ Կլասիկոյի հատուկ խաղաշապիկը (լուսանկար)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։