Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ԵԼ․ Բրագան հաղթանակ կորզեց, իսկ անգլիական դիմակայությունում ուժեղ էր Նոթինգհեմը (տեսանյութ)
01 Մայիս 2026

ԵԼ․ Բրագան հաղթանակ կորզեց, իսկ անգլիական դիմակայությունում ուժեղ էր Նոթինգհեմը (տեսանյութ)

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում «Բրագան» ընդունել էր «Ֆրայբուրգին» և հաղթեց 2։1 հաշվով։

8-րդ րոպեին Դեմիր Էգե Տիկնազը բացեց հանդիպման հաշիվը, սակայն 16-րդ րոպեին Վինչենցո Գրիֆոն վերականգնեց հաշվի հավասարությունը։ Առաջին կեսին ավելացրած 2-րդ րոպեին Ռոդրիգո Սալասարը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը, իսկ «Բրագային» հաղթանակ պարգևեց Մարիո Դորգելեսի հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին խփած գոլը։

Զուգահեռ ընթացող խաղում «Նոթինգհեմ Ֆորեստը» նվազագույն առավելության հասավ «Աստոն Վիլայի» նկատմամբ։ Այդ խաղի միակ գոլը հեղինակեց Քրիս Վուդը՝ 71-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։

Պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 7-ին։

Նախորդ հոդվածը
Սալահը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում
Հաջորդ հոդվածը
ԿԼ․ Կիսաեզրափակիչ առաջին հանդպումների արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։