Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Կայացել է մուայթայի Հայաստանի առաջնությունը
01 Մայիս 2026

Կայացել է մուայթայի Հայաստանի առաջնությունը

Երևանում կայացել է Մուայթայի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունները, որին մասնակցել է 230 մարզիկ։ Երկօրյա պայքարում հայտնի են դարձել բոլոր քաշային կարգերում հաղթողներն ու մրցանակակիրները․

«Մրցակցությունը շատ բարձր էր, քանի որ տարեց տարի մարզիկներն ավելի են ուժեղանում։ Այս առաջնությունն առանձնահատուկ էր նաև նրանով, որ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններն ու մրցանակակիրներն էին մասնակցում ու մի շարք մենամարտերում եղան նաև անակնկալ արդյունքներ»,-նշել է Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը։

Հայաստանի առաջնությունից հետո Հայաստանի հավաքականները կսկսեն նախապատրաստությունն առաջկա մրցաշարերին։ Մայիսի 25-30-ը կկայանա Կովկասի առաջնությունը, իսկ հունիսին տեղի կունենա աշխարհի առաջնությունը, որից հետո օրացուցային պլանում նախատեսված են ուսումնամարզական հավաքներ ու մի շարք միջազգային մրցաշարեր։

Առաջնության հաղթող են դարձել

Արայիկ Բրուտյան - 52 կգ քաշային կարգ

Անդրեյ Կարաև - 44 կգ քաշային կարգ

Տիգրան Բալիյան - 46 կգ քաշային կարգ

Գոռ Գափրելյան - 57 կգ քաշային կարգ

Վաչիկ Միքայելյան - 48 կգ քաշային կարգ

Վահան Մկրտչյան - 32 կգ քաշային կարգ

Նարեկ Խաչատրյան - 63.5 կգ քաշային կարգ

Արամ Հակոբյան - 46 կգ քաշային կարգ

Աշոտ Դեմիրճյան - 60 կգ քաշային կարգ

Նարեկ Սահարյան - 75 կգ քաշային կարգ (16-17)

Հարություն Հոբոսյան - 75 կգ քաշային կարգ (+18)

 

Նախորդ հոդվածը
Իրանը կխաղա ԱՄՆ-ում. ՖԻՖԱ-ն պետք է միավորի աշխարհը․ Ինֆանտինո
Հաջորդ հոդվածը
Սալահը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։