Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Էշլի Յանգը հայտնել է՝ մտադիր է ավարտել կարիերան. նա 40 տարեկան է
30 Ապրիլ 2026

Էշլի Յանգը հայտնել է՝ մտադիր է ավարտել կարիերան. նա 40 տարեկան է

«Իփսվիչ Թաունի» պաշտպան Էշլի Յանգը հայտարարել է, որ մայիսի 2-ին կանցկացնի իր պրոֆեսիոնալ կարիերայի վերջին հանդիպումը։ Չեմփիոնշիփի 46-րդ տուրում թիմը կհանդիպի «Քուինզ Պարկ Ռեյնջերսին»։

««Սեֆթոն Ռոուդից» մինչև «Վիկարիջ Ռոուդ», «Վիլա Պարկից» մինչև «Ուեմբլի», «Օլդ Թրաֆորդից» մինչև «Սան Սիրո», կրկին «Վիլա Պարկ», հետո «Գուդիսոն Պարկ» և վերջապես «Պորտման Ռոուդ»։ Դա անհավանական ճանապարհորդություն էր՝ այնպիսին, որի մասին մանկության տարիներին միայն կարող էի երազել։ Բայց յուրաքանչյուր երազ պետք է ավարտ ունենա, և շաբաթ օրը, հավանաբար, կանցկացնեմ իմ պրոֆեսիոնալ կարիերայի վերջին խաղը։ 23 տարի՝ և վերջ։ Շարունակությունը կհետևի…»,- գրել է Յանգը սոցիալական ցանցում։

40-ամյա Էշլի Յանգը հանդես է եկել անգլիական «Ուոթֆորդի», «Աստոն Վիլայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի», ինչպես նաև իտալական «Ինտերի» կազմում։

Նախորդ հոդվածը
Պատանի հայ թենիսիստները Չեխիայում մասնակցում են ուսումնամարզական հավաքի
Հաջորդ հոդվածը
Սիմեոնեն մեկնաբանել է ՊՍԺ-ի հաղթանակը Բավարիայի նկատմամբ Չեմպիոնների լիգայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։