Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նոան Դոհայի հավաքի ընկերական խաղում հաղթել է 8:0 հաշվով
03 Փետրվար 2025

Նոան Դոհայի հավաքի ընկերական խաղում հաղթել է 8:0 հաշվով

«Նոան» Դոհայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում է անցկացրել «Ալ Մաշաֆ» թիմի հետ և 8:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:

Ռուի Մոտայի թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Գրենիկ Պետրոսյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Զավեն Խուդավերդյանը, Գոնսալո Գրեգորիան, Մաթեուս Այասը, Հելդեր Ֆերեյրան, Բրայան Մենդոզան և Բրունո Ալմեյդան:

Նշենք՝ պորտուգալացի աջ եզրային Բրունո Ալմեյդան, որն օրերս էր համալրել հայկական թիմի շարքերը, իր առաջին գոլն է խփել  «Նոայի» կազմում:

Ուսումնամարզական հավաքի շրջանակում «Նոան» ավելի վաղ 2:1 հաշվով առավելության էր հասել «Զենիթի» նկատմամբ: Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմի դեմ ստուգողական խաղում մեր «Նոայի» մարզաշապիկով առաջին անգամ դաշտ էին դուրս եկել թիմի նորեկներ Բրունո Ալմեյդան և Ջեյմս Սանթոսը, դարպասապահ Արթուր Կոնեգլյանը, ինչպես նաև «Նոա-2»-ի երիտասարդ ֆուտբոլիստներ՝ 17-ամյա Արթուր Մովսեսյանը և 21-ամյա Մոհամադ Մբիլիան։

«Նոայի» ուսումնամարզական հավաքը կտևի մինչև փետրվարի 10-ը:

 

Նախորդ հոդվածը
Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. դահուկորդները նվաճել են առաջին ոսկե մեդալները
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ18 հավաքականի նախկին դարպասապահը տեղափոխվել է Վեստ Արմենիա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։