BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մաքուր 11 մետրանոց էր. Ռայսը՝ Ատլետիկո Մադրիդի դեմ չեղարկված 11- մետրանոցի մասին
30 Ապրիլ 2026

Մաքուր 11 մետրանոց էր. Ռայսը՝ Ատլետիկո Մադրիդի դեմ չեղարկված 11- մետրանոցի մասին

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում «Ատլետիկո Մադրիդի» դեմ (1-1) չեղարկված 11-մետրանոց հարվածը։ 78-րդ րոպեին մրցավար Դենի Մակկելին 11-մետրանոց է նշանակել Դավիդ Գանցկոյի և «զինագործների» խաղացող Էբերեչի Էզեի միջև բախումից հետո, սակայն ավելի ուշ այն չեղարկվեց VAR-ի միջամտության պատճառով։

«Դուք պետք է շատ զգույշ լինեք երկու տուգանային հրապարակներում էլ, քանի որ նրանք 11 մետրանոց հարվածներ են նշանակում բացարձակապես ամեն ինչի համար։ Դա մաքուր 11 մետրանոց հարված էր։ Ես չգիտեմ, թե ինչու այն չնշանակվեց։

Կարծում եմ՝ երկրպագուները հրահրեցին որոշումը և ստիպեցին մրցավարին վերանայել այն։ Նման որոշում չէր կայացվի Պրեմիեր լիգայում», - Ռայսի խոսքերը մեջբերել է Stan Sport Football-ը X սոցիալական ցանցում։

Նախորդ հոդվածը
Ալ-Նասրը կրկին հաղթեց․ Ռոնալդուն խփեց կարիերայի 970-րդ գոլը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Դիեգո Սիմեոնեն և նրա որդին բախում են ունեցել Արսենալի պաշտպանի հետ՝ հանդերձարան գնալուց առաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։