BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27 Ապրիլ 2026

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Կանանց ընտրանին թիմային հաշվարկում երրորդն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոն են հռչակվել Էմմա Պողոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը։ Երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալի է արժանացել Մարտին Պողոսյանը։ 

Լիանա Գյուրջանը, Տանզելա Գրիգորյանը, Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրել են 6-րդ, Ռաֆիկ Հարությունյանը՝ 7-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 9-րդ, Տաթև Հակոբյանը՝ 12-րդ, Ալինա Սուքիասյանը՝ 14-րդ տեղը։ Աննա Ամրոյանը մնացել է առանց երկամարտի արդյունքի, սակայն փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում։

Նախորդ հոդվածը
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 3-րդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
Հաջորդ հոդվածը
Մկոյանի պատմական նվաճումն ու չարաբաստիկ ինքնագոլը, Կոնեգլյանի տպավորիչ ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրը՝ 10 փաստով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։