Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Լաշան անպարտելի մարզիկ է, բայց Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի գերծանր քաշայինների ոսկին մերն է լինելու. Սամվել Գասպարյան
26 Ապրիլ 2026

Լաշան անպարտելի մարզիկ է, բայց Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի գերծանր քաշայինների ոսկին մերն է լինելու. Սամվել Գասպարյան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնության ավարտից հետո անդրադարձել է գերծանր քաշայինների պայքարին, ինչպես նաև վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեի հնարավոր վերադարձին մեծ սպորտ:

«Բազմիցս խոսել ենք Լաշայի հետ, բացի նրանից, որ գործընկերներ ենք, նաև ունենք շատ մտերիմ հարաբերություններ: Բազմիցս նրան ասել եմ, որ չակերտավոր իմ երազանքն է, որ դու վերադառնաս և Լալայանը վերադառնա իր նախկին մարզավիճակին, որովհետև ներկայում Լալայանը աշխարհում և Եվրոպայում չունի հավասարը: Մեր բոլորի երազանքն է, որ Լաշա Տալախաձեն վերադառնա և գերծանր քաշային կարգում մենք ականատես լինենք ուժեղ պայքարի, ոնց եղել է նախկինում՝ երեք, չորս կամ այս վերջին 10 տարիներում: Լաշան անպարտելի մարզիկ է, բայց ես վստահ եմ, որ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի գերծանր քաշայինների ոսկին մերն է լինելու»,- ասել է Սամվել Գասպարյանը:

Sportmedia.am-ը՝ Բաթումիից:

Նախորդ հոդվածը
Շատ պարտավորեցնող էր, որ կարողանայի պահել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. Վարազդատ Լալայան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն հետաձգված խաղում հաղթեց Վանին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։