BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մադրիդի Ռեալի պաշտպանը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
25 Ապրիլ 2026

Մադրիդի Ռեալի պաշտպանը բաց կթողնի աշխարհի առաջնությունը

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է բաց թողնել աշխարհի 2026 թվականի առաջնությունը։ 28-ամյա ֆուտբոլիստի վնասվածքն ավելի լուրջ է, քան սպասվում էր, հայտնում է COPE-ն։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Միլիտաոյի մոտ բացվել է այն սպիացած վերքը, որը մնացել էր նախորդ տարվա դեկտեմբերին ստացած վնասվածքից հետո։ Բրազիլացուն կրկին վիրահատական միջամտություն է անհրաժեշտ։

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ապրիլի 21-ին կայացած Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (2:1): Հաղորդվում էր, որ Միլիտաոն վնասել էր ձախ ոտքի ազդրի երկգլուխ մկանը: Նախապես սպասվում էր, որ նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, սակայն, ամենայն հավանականությամբ, խաղացողը չի կարողանա մասնակցել նաև աշխարհի առաջնությանը:

Պաշտպանը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 38 հանդիպում։

Նախորդ հոդվածը
Մադրիդ․ Խաչանովը մեկնարկեց վստահ հաղթանակով
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Արարատ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։