Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ծանրորդ Արա Աղանյանը երկրորդն է պոկում վարժությունից հետո
24 Ապրիլ 2026

Ծանրորդ Արա Աղանյանը երկրորդն է պոկում վարժությունից հետո

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել 94 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Արա Աղանյանը պոկում վարժությունից հետո երկրորդն է:

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնը պոկում վարժությունում հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 167, ապա 172 և 175 կգ կշռող ծանրաձողերը:

Առաջատարը բուլղարացի Կառլոս Նասարն է՝ 176 կգ արդյունքով: Երրորդ մոտեցմամբ բուլղարացին փորձեց գլխավերևում պահել 183 կգ կշռող ծանրաձողը և աշխարհի ու Եվրոպայի նոր ռեկորդ սահմանել, սակայն ձախողվեց:

Նախորդ հոդվածը
Հայաստանը 16 մեդալ է նվաճել Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի եռակի փոխչեմպիոն (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։