Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Կրասնոդարը Մոսկվայում հաղթեց Սպարտակին, Սպերցյանը՝ գոլի հեղինակ
23 Ապրիլ 2026

Կրասնոդարը Մոսկվայում հաղթեց Սպարտակին, Սպերցյանը՝ գոլի հեղինակ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի  26-րդ տուրում  «Կրասնոդարը»  Մոսկվայում 2։1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Սպարտակի» նկատմամբ։

Մոսկովյան թիմը 38-րդ րոպեին բացեց հաշիվը  Քրիստոֆեր Մարտինսի գոլի շնորհիվ։ 

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խփեց «Կրասնոդարի» պատասխան գոլը։

Խաղավերջում հյուրերի ֆուտբոլիստ Ժուբալ Ժունիորը խփեց իր թիմի հաղթական գոլը։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 57 միավորով առաջին տեղում է ու մեկ միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող Սանկտ-Պետերբուգի «Զենիթից»։

Նախորդ հոդվածը
Ցլամարտից մինչև Ջենիֆեր Լոպես. ի՞նչ խնդիրների է բախվում Հանրապետական մարզադաշտը
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Այսօր մեկնարկում են ազատ ոճային 4 հայ ըմբիշներ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։