BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
ԱՊԼ-ն նոր առաջատար ունի․ Հոլանդի գոլը հաղթական էր, իսկ Բարնլին լքեց ԱՊԼ-ն
23 Ապրիլ 2026

ԱՊԼ-ն նոր առաջատար ունի․ Հոլանդի գոլը հաղթական էր, իսկ Բարնլին լքեց ԱՊԼ-ն

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բարնլիին» ու հաղթեց Էրլինգ Հոլանդի 5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։

Այս հաղթանակից հետո «քաղաքաբնակները» վաստակեցին 70 միավոր ու մրցաշարային աղյուսակում շրջանցելով «Արսենալին»՝ բարձրացան առաջին հորիզոնական։ Հետաքրքրական է, որ թիմերի խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը +37 է և Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առաջատար է խփած ավելի շատ գոլերի շնորհիվ՝ 66․ «Արսենալը» մրցաշրջանում հեղինակել է 63 գոլ։

«Բարնլին» 20 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է ու այլևս չունի հնարավորությունը պահպանելու տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Նախորդ հոդվածը
ԱԳ․ Հայ բռնցքամարտիկների արդյունքները
Հաջորդ հոդվածը
Քեյնի ու Դիասի գոլերը Բավարիային դուրս բերեցին գավաթի խաղարկության եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։