BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Բռնցքամարտի աշխարհի գավաթ. Չալոյանը ևս հաղթանակով է մեկնարկել
22 Ապրիլ 2026

Բռնցքամարտի աշխարհի գավաթ. Չալոյանը ևս հաղթանակով է մեկնարկել

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գերծանր քաշային Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել Բրազիլիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում: Չալոյանը ծանր մենամարտ է անցկացրել տանտերերի ներկայացուցիչ Ջոել Ռամոսի հետ։ Դավիթը բոլոր ռաունդներում ուներ շոշափելի առավելություն և հաղթել է 4։1 հաշվով։



Կանանց 65 կգ քաշային Էլիդա Քոչարյանն ու տղամարդկանց 65 կգ քաշային Արթուր Սահակյանը, ցավոք, մեկնարկային մենամարտերում զիջել են իրենց մրցակիցներին։ Քոչարյանը մենամարտել է Խորվաթիան ներկայացնող Սառա Բերմանի, իսկ Սահակյանը՝ Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոմեյ Ռոսկովիչի հետ:

Երեկ երեկոյան աշխարհի գավաթում հաղթանակով էին մեկնարկել նաև 55կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և կանանց 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվելու է երեք փուլով։ Բրազիլիայում կայանալիք առաջին փուլում 1/8 եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները կշարունակեն պայքարը երկրորդ փուլում, որը կկայանա Չինաստանում։ Եզրափակիչ փուլը կանցկացվի Տաշքենդում:

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ. հունահռոմեականների վերջին՝ մեդալային օրը
Հաջորդ հոդվածը
Լեսթեր Սիթին նահանջել է Անգլիայի երրորդ դիվիզիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։