BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Laureus WSA․ Ալկարասը՝ տարվա մարզիկ, ՊՍԺ-ն՝ տարվա թիմ. Բոլոր անվանակարգերի հաղթողները
20 Ապրիլ 2026

Laureus WSA․ Ալկարասը՝ տարվա մարզիկ, ՊՍԺ-ն՝ տարվա թիմ. Բոլոր անվանակարգերի հաղթողները

Laureus համաշխարհային մարզական մրցանակաբաշխության «Տարվա թիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՊՍԺ-ն։ Ֆրանսիական ակումբը 2025 թվականին նվաճել է վեց տիտղոս, այդ թվում՝ պատմության մեջ առաջին անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։

Փարիզյան ակումբն այս անվանակարգում առաջ է անցել Անգլիայի ֆուտբոլի կանանց հավաքականից, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA-ի) չեմպիոն «Օկլահոմա-Սիթիից», Ֆորմուլա-1-ի թիմային հաշվարկի հաղթող «Մաքլարենից», ինչպես նաև Հնդկաստանի կրիկետի կանանց հավաքականից և Եվրոպայի գոլֆի հավաքականից։

«Տարվա մարզիկ» անվանակարգում էլ հաղթող է ճանաչվել թենիսիստ Կառլոս Ալկարասը։ 

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի յոթակի հաղթողի հետ նույն կոչման համար պայքարում էին թենիսիստ Յանիկ Սիները, «Ոսկե գնդակի» նախորդ տարվա դափնեկիր Ուսման Դեմբելեն, թեթև ատլետ Արման Դյուպլանտիսը, մոտոարշավորդ Մարկ Մարկեսը և հեծանվորդ Տադեյ Պոգաչարը:

Ալկարասը մրցանակը ստացել է Իկեր Կասիլյասի և Լուիշ Ֆիգուի կողմից:

Լավագույն մարզուհի անվանակարգում հաղթել է թենիսիստուհի Արինա Սաբալենկան, լավագույն երիտասարդ մարզիկը Լամին Յամալն է։ 

Մյուս անվանակարգրերի հաղթողները՝

Տարվա հայտնություն՝ Լանդո Նորիս (Ֆորմուլա-1, Մեծ Բրիտանիա),
Տարվա լավագույն վերադարձ՝ Ռորի Մաքիլրոյ (Գոլֆ, Հյուսիսային Իռլանդիա)
Հաշմանդամություն ունեցող տարվա լավագույն մարզիկ՝ Գաբրիել Արաուժո (Լող, Բրազիլիա)
Տարվա լավագույն էքստրեմալ մարզիկ՝ Քլոե Քիմ (Սնոուբորդ, ԱՄՆ),
«Մարզական ներշնչանք»՝ Տոնի Կրոս (Ֆուտբոլ, Գերմանիա)
«Լեգենդար նվաճումների համար»՝ Նադյա Կոմանեչի (Մարմնամարզություն, Ռումինիա)
«Սպորտը հանուն բարության» մրցանակ՝ Fútbol Más (Կազմակերպություն)

 Ըստ կանոնակարգի՝ Laureus-ի անվանակարգերի վերջնական ցուցակները ձևավորվում են ավելի քան 70 երկրների շուրջ 1000 մարզական լրատվամիջոցների քվեարկության արդյունքում, որից հետո Laureus համաշխարհային մարզական ակադեմիան ընտրում է հաղթողներին:

Նախորդ հոդվածը
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց մեկնարկում
Հաջորդ հոդվածը
Երազելը վնաս չէ․ Ո՞ւմ է ցանկանում տեսնել Բոնուչին՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։