Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
20 Ապրիլ 2026

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 210  կգ արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը: 

Պոկում վարժության 58  կգ քաշայինների պայքարում Ալեքսանդրան առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 88 կգ կշռող ծանրաձողը, ապա վստահ բարձրացրել է 91 կգ-ն, սակայն երրորդ մոտեցումը ձախողել է՝ չկարողանալով բարձրացնել 93 կգ-ն: Այս վարժությունում նա 4-րդն էր:

Հրում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը նախ բարձրացրել է 115 կգ կշռող ծանրաձողը, ապա 119 կգ-ն: Երրորդ մոտեցումը՝ 124 կգ, հայ մարզուհին ձախողել է: Հրում վարժությունում էլ Ալեքսանդրան ապահովել է փոքր բրոնզը:

20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը կարիերայում երկրորդ անգամ է նվաճում Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը:

Տեսանյութը՝ Sportmedia.am-ի էջում:

Նախորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանի արդյունքը պոկում վարժությունից հետո
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Շիրակին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։