Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նոան հաղթեց Վանին և գրեթե հասավ առաջատարներին
20 Ապրիլ 2026

Նոան հաղթեց Վանին և գրեթե հասավ առաջատարներին

Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Նոան» 2:0 հաշվով հաղթեց «Վանին»: Հանդիպման ընթացքում գործող չեմպիոնը մեծ առավելություն ուներ և 27 հարված կատարեց, իսկ չարենցավանցիները՝ 2:

Առաջին խաղակեսում Գոնսալու Սիլվան գլխի հարվածով առաջ մղեց տանտերերին, իսկ երկրորդ խաղակեսում հեռու տարածությունից կատարած հարվածով գեղեցիկ գոլ խփեց Տակուտո Օշիման:

Սանդրո Պերկովիչի թիմը վաստակեց 41 միավոր, շրջանցեց «Փյունիկին» (41) և այժմ ընդամենը 1 միավորով է հետ առաջատարներ «Ալաշկերտից» (42), «Արարատ-Արմենիայից» (42) և «Ուրարտուից» (42):

«Վանը» 25 միավորով վեցերորդ տեղում է:

Նախորդ հոդվածը
Գևորգ Թադևոսյանի հնարավորություն. ԵԱ-ում հայ ըմբիշին հաղթած մրցակիցը մոտ է եզրափակիչին
Հաջորդ հոդվածը
Շիրակ-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։