Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ինտերը հաղթեց Կալյարիին՝ մեկ քայլով ևս մոտենալով չեմպիոնությանը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
18 Ապրիլ 2026

Ինտերը հաղթեց Կալյարիին՝ մեկ քայլով ևս մոտենալով չեմպիոնությանը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Կալյարիին» ու հաղթեց 3։0 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացեց Մարկուս Թյուրամը՝ 52-րդ րոպեին։ 4 րոպե անց Նիկոլո Բարելան կրկնապատկեց տանտերերի առավելությունը, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին Պիոտր Զիելինսկին դրեց հանդիպման վերջակետը։

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Ինտերի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 75-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 12 միավորի առավելություն 2-րդ տեղով ընթացող «Նապոլիից», որը 33-րդ տուրի հանդիպումը կանցկացնի ապրիլի 18-ին՝ ընդունելով «Լացիոյին»։ «Կալյարին» 33 միավորով 16-րդ տեղում է։ 

Նախորդ հոդվածը
Ռեալի 4 ֆուտբոլիստ ամռանը կլքի ակումբը
Հաջորդ հոդվածը
Գոլս նվիրում եմ Գատուզոյին. նա արժանի չէր ԱԱ-ից դուրս մնալու հիասթափությանը․ Բարելա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։