BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացավ ԵԱ-ի բրոնզե մեդալի
17 Ապրիլ 2026

Երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացավ ԵԱ-ի բրոնզե մեդալի

Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալներին, տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից: Մեդալների հանձնման արարողությունը կայացել է Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի շրջանակներում

Հիշեցնենք, որ Աղասյանը 2014-ին կայացած ԵԱ-ի ընթացքում պոկել էր 150, հրել՝ 195 կգ ու գրանցել երկամարտի 345 կգ արդյունք։

Աղասյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող էր, Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն: Նա առաջին մարզիկն էր, որը Ունիվերսիադայում ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի համար: 

Ծանրորդը կյանքից հեռացել էր 2019 թվականին՝ ավտովթարի հետևանքով։

Նախորդ հոդվածը
ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Բավարիայի դեմ. ՉԼ-ի կիսաեզրափակիչը կարող է անցնել առանց հանդիսականների
Հաջորդ հոդվածը
Ռեալի 4 ֆուտբոլիստ ամռանը կլքի ակումբը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։