Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ման․ Յունայթեդը հետաքրքրված է Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով
17 Ապրիլ 2026

Ման․ Յունայթեդը հետաքրքրված է Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիդսի» և Ճապոնիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Աո Տանակայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Ըստ աղբյուրի՝ «Լիդսը» կարող է շուրջ 17 միլիոն եվրո պահանջել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ Տանական պատրաստ է փոխել ակումբային գրանցումը՝ գալիք ամռանը։ Ճապոնացի կիսապաշտպանի համար պայքարում «Մանչեսթեր Յունայթեդին» կարող են խանգարել «Նյուքասլը» և «Էվերթոնը»։

Ընթացիկ մրցաշրջանում Տանական բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Խաղացողի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarktի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
ESPN-ը ներկայացրել է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույնների թոփ 20-ը
Հաջորդ հոդվածը
ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Բավարիայի դեմ. ՉԼ-ի կիսաեզրափակիչը կարող է անցնել առանց հանդիսականների

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։