BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Կարմիր քարտի դրվագը լավ չեմ տեսել, հավատում եմ մրցավարներին․ Սանդրո Պերկովիչ
17 Ապրիլ 2026

Կարմիր քարտի դրվագը լավ չեմ տեսել, հավատում եմ մրցավարներին․ Սանդրո Պերկովիչ

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Արարատ-Արմենիա»-«Նոա» դիմակայության առաջին խաղից հետո (0։1) «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է հանդիպման մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին հաղթանակի կապակցությամբ։ Կարծում եմ, սա միայն առաջին կեսն էր։ Այն բոլոր երկրպագուները, ովքեր այսօր եկել էին մարզադաշտ, կարողացան վայելել 2 թիմերի խաղի որակը։ Ունեինք բավական պահեր՝ հաշիվը 2։0 դարձնելու և ստեղծեցինք լավ հարձակվողական դրվագներ։ Ցավոք, գոլ չկարողացանք խփել, հատկապես կարմիր քարտերից հետո խաղն իր կազմակերպվածությունը կորցրեց։ Սովորաբար, ֆուտբոլում, եթե գոլ չես խփում հնարավորություններ ունենալուց հետո՝ պատժվում ես դրա համար, բայց շատ ուրախ եմ, որ գոլ բաց չթողեցինք հատկապես վերջին րոպեներին։ Հաղթում ենք ու անցնում առաջ՝ դեպի հաջորդ խաղը։

Մրցավարների վերաբերյալ, նախընտրում եմ չմեկնաբանել, կարծում եմ, որ կան հստակ մարդիկ, ովքեր աշխատում են ֆեդերացիայում, որ կարող են այդ հարցով զբաղվել։ Միայն իմ կողմից՝ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի հայկական ֆուտբոլն ամեն օր լավանա ու երիտասարդ ու ոչ միայն երիտասարդ ֆուտբոլիստներն ամեն օր ավելի բարելավեն։ 

Կարմիր քարտի դրվագը լավ չեմ տեսել, հավատում եմ մրցավարներին»,-նշել է Պերկովիչը։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Կամոն կարմիր է ստացել իր ասած խոսքերի համար՝ մեզ հասած տեղեկություններով․ Արարատ-Արմենիայի գլխավոր մարզչի օգնականը խոսել է դրվագի մասին
Հաջորդ հոդվածը
ԵԼ․ Բրագան պայքարից դուրս թողեց Բետիսին, Նոթինգհեմը՝ Պորտուին․ Բոլոր արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։