Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Սպերցյանի հետ դրվագում նույնիսկ խախտում չկար, դա պայքար էր․ Զենիթի նախկին ֆուտբոլիստը քննադատել է հայ կիսապաշտպանին
16 Ապրիլ 2026

Սպերցյանի հետ դրվագում նույնիսկ խախտում չկար, դա պայքար էր․ Զենիթի նախկին ֆուտբոլիստը քննադատել է հայ կիսապաշտպանին

«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը խոսել է «Զենիթ»-«Կրասնոդար» (1:1) խաղում Պեդրոյի հեռացման մասին։

76-րդ րոպեին պետերբուրգցիների կիսապաշտպանը հարվածել է Էդուարդ Սպերցյանի սրունքին. բախումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագն ընկել է խոտածածկին, նրան օգնություն են ցուցաբերել բժիշկները: Հանդիպման գլխավոր մրցավար Սերգեյ Կարասյովը, դիտելով կրկնապատկերը, Պեդրոյին ուղիղ կարմիր քարտ է ցույց տվել։

«Ես օբյեկտիվորեն չեմ հասկանում, թե ինչի համար է այստեղ տուգանային նշանակվել: Պեդրոն առաջինն է խաղում գնդակով և Սպերցյանն է հարվածում նրան: Որտե՞ղ եք այստեղ ընդհանրապես խախտում տեսել: Դեղին կամ կարմիր քարտի մասին նույնիսկ չեմ էլ ուզում խոսել: Իմ ընկալմամբ՝ սա խախտում չէ:

Համաձայն եմ, որ սա տղամարդկային պայքար է և Սպերցյանն ուղղակի ինքն է ուշացել այդ դրվագում: Այլ կերպ նման մենապայքարներում չես հաղթի, իսկ «չեզոք» գնդակներին չես տիրի. այստեղ ուրիշ տարբերակ չկա: Պեդրոն առաջինն է գնդակի մոտ և Սպերցյանն ինքն է հարվածում: Սա հաստատ խախտում չէ:

Ես շատ լավ եմ վերաբերվում Սպերցյանին և հարգում եմ նրան որպես ֆուտբոլիստ: Բայց եթե դուք ասում եք, որ հրապարակվել են նրա ոտքի լուսանկարները, կարծում եմ, որ այդ իրավիճակում Էդիկը սխալ էր: Նա պետք է ասեր, որ պետք չէ դա հանրայնացնել. սա տղամարդկային խաղ է, ամեն ինչ մնում է դաշտում, հոգում և հանդերձարանում: Կարծում եմ՝ նա հաստատ չպետք է դա աներ, որովհետև սա տղամարդկային խաղ է», – ասել է Ռադիմովը:


Նախորդ հոդվածը
Բարսելոնան Ինտերի պաշտպանին ձեռք բերելու համար գործարքում կներառի Ֆորտին
Հաջորդ հոդվածը
Զիդան, Կլոպ, իսկ հիմա նաև Սկալոնի. ո՞վ կփոխարինի Արբելոային Ռեալում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։