Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ոչ-ոքի՝ հաղթանակի արժեքով. Անդրանիկն անակնկալ մատուցեց Ուրարտուին (տեսանյութ)
15 Ապրիլ 2026

Ոչ-ոքի՝ հաղթանակի արժեքով. Անդրանիկն անակնկալ մատուցեց Ուրարտուին (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Անդրանիկ»-«Ուրարտու» դիմակայության առաջին խաղում կողմերը հաղթողին չպարզեցին։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1 արդյունքը։

12-րդ րոպեին Արտյոմ Պոլյարուսը, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, բացեց հանդիպման հաշիվը։ «Անդրանիկը» պատասխան գոլը խփեց հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ։ Աչքի ընկավ Միքայել Նդիդին։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 29-ին։

Նախնական փուլից պայքարը սկսած «Անդրանիկը», մինչ կիսաեզրափակիչ հասնելը, հաղթահարել էր «Բենտոնիտի» (3։0), ԲԿՄԱ-ի (2։0) ու «Սյունիքի» արգելքը (0։0, 5։2)։ «Ուրարտուն» գավաթային ուղին սկսել էր 1/8 եզրափակիչից ու պայքարից դուրս էր թողել «Վանին» (4։0) ու «Արարատին» (3։0, 2։3)։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Արարատ-Արմենիան» ու «Նոան»։ 

Նախորդ հոդվածը
Սա խայտառակություն է․ Լապորտան թվարկել է Ատլետիկոյի հետ խաղում մրցավարների բոլոր սխալները
Հաջորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. Շիրակ- ԲԿՄԱ հանդիպմանն ընդառաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։