BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ծննդյանս օրը երազանք եմ պահել Լիանա Գյուրջյանի համար. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյան
14 Ապրիլ 2026

Ծննդյանս օրը երազանք եմ պահել Լիանա Գյուրջյանի համար. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյան

Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը. Ասում է՝ այս տարի երազանք է պահել ընկերոջ՝ ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանի համար:

«Շատ ավելի շատ սպասել եմ այս տարվա տարեդարձիս, որովհետև ընկերոջս՝ Լիանա Գյուրջյանի համար եմ երազանք պահել։ Մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի, հուսով եմ, որ այդ երազանքս իրականություն կդառնա»,- ասել է Անուշ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։

Լիանա Գյուրջյանը, հիշեցնենք, ապրիլի 24-ին ելույթ է ունենալու Բաթումիում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Գրիգորյանը նաև նշել է՝ իրենք շատ լուրջ են պատրաստվում Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Շատ լուրջ ենք մոտենում այս մրցաշարին, որովհետև այն շատ կարևոր է մեզ համար: Եթե աշխարհի գավաթում շատ լուրջ հաջողություն գրանցենք, նշանակում է, որ մնացած մրցաշարերում կարող ենք լուրջ հաջողություններ ունենալ։ Մարզումները շատ լավ են անցել, իսկ թե ինչ կլինի, ցույց կտա ռինգը»:

 

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթին
Հաջորդ հոդվածը
ՈՒԵՖԱ-ն մերժել է Բարսելոնայի բողոքը՝ Ատլետիկոյի դեմ ՉԼ խաղի մրցավարության վերաբերյալ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։