BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի 2024 թ. ծագող աստղ մրցանակին
14 Մարտ 2025

Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի 2024 թ. ծագող աստղ մրցանակին

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդի՝ «2024 թվականի ծագող աստղ» մրցանակին:

Քվեարկությունն իրականացնում է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան:  Բացի Գրիգորյանից՝ այս կոչմանը ևս 9 ծանրորդ է հավակնում:

Արդյունքները պարզ կդառնան այս տարվա Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կկայանա ապրիլի 13-21-ը: 

Հիշեցնենք՝ 2024 թվականին Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել էր Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի  կոչումն ընդամենը 19 տարեկանում: Նախորդ տարի երիտասարդ մարզուհին նաև դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Նախորդ հոդվածը
Վարազդատ Հարոյանը 150-րդ խաղն է անցկացրել Հայաստանի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Շատ կարևոր մենամարտ է ինձ համար․ Այսօր ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։