Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Կրասնոդարը 2018 թվականից ի վեր չի հաղթել Զենիթին Սանկտ-Պետերբուրգում
13 Ապրիլ 2026

Կրասնոդարը 2018 թվականից ի վեր չի հաղթել Զենիթին Սանկտ-Պետերբուրգում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Կրասնոդարը» և «Զենիթը» ոչ-ոքի՝ 1:1 հաշվով են ավարտել հանդիպումը։ Խաղը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում։ Հատկանշական է, որ «Ցուլերը» 2018 թվականից ի վեր չեն հաղթել «Զենիթին» վերջինիս խաղադաշտում:

Վերջին անգամ «Կրասնոդարը» «Զենիթին» հյուրընկալվելիս հաղթել է 2018 թվականի ապրիլի 7-ին՝ 2:1 հաշվով։ Այդ ժամանակվանից ի վեր թիմերը հինգ անգամ ոչ-ոքի են խաղացել, հինգ անգամ էլ հաղթել է Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը։

ՌՊԼ 24 տուրից հետո «Զենիթը» 52 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ «Կրասնոդարը» 53 միավորով առաջինն է։ Հաջորդ տուրում Սերգեյ Սեմակի թիմը կմրցի Մախաչկալայի «Դինամոյի» հետ (ապրիլի 19-ին)։ Նույն օրը Մուրադ Մուսաևի թիմը կխաղա «Բալտիկայի» դեմ։

Նախորդ հոդվածը
Սպերցյանը Զենիթի դեմ խաղից հետո լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով վնասված ոտքը
Հաջորդ հոդվածը
Գվարդիոլա. Արսենալն այժմ երկրի և Եվրոպայի լավագույն թիմն է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։