Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Զենիթն ու Կրասնոդարը հաղթողին չպարզեցին․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
12 Ապրիլ 2026

Զենիթն ու Կրասնոդարը հաղթողին չպարզեցին․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Զենիթին»։ Գրանցվեց 1։1 հաշիվը։

Վենդելի 27-րդ րոպեին խփած գոլին պատասխանեց Լուկաս Օլազան՝ 69-րդ րոպեին։ 78-րդ րոպեին փոխարինման մտնելուց 5 րոպե անց Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստ Պեդրոն, Էդուարդ Սպերցյանի հետ պայքարում, կոպիտ խախտում կատարեց ինչի համար ուղիղ քարտով հեռացվեց խաղադաշտից։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր հյուրերի մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Այս խաղից հետո «Կրասնոդարը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Զենիթը» 52 միավորով 2-րդն է։

Նախորդ հոդվածը
Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Չելսիին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
7 գոլ ու լարված վերջաբան․ Ինտերը կամային հաղթանակ տոնեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։