Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Միկել Արտետան կարող է հեռացվել Արսենալից․ հայտնի է փոխարինողի անունը
12 Ապրիլ 2026

Միկել Արտետան կարող է հեռացվել Արսենալից․ հայտնի է փոխարինողի անունը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարող է հեռացվել պաշտոնից, եթե ակումբը չհաղթի Անգլիայի Պրեմիեր լիգայում կամ Չեմպիոնների լիգայում, հայտնում է Mundo Deportivo-ն:

Լոնդոնյան ակումբի ղեկավարության մոտ կասկածներ են առաջացել՝ հաշվի առնելով վերջին մի քանի մրցաշրջաններում կատարված զգալի ֆինանսական ներդրումները, որոնց ընթացքում թիմը չի կարողանում նվաճել որևէ խոշոր տիտղոս:

Ակումբի ղեկավարությունն արդեն գտել է հնարավոր փոխարինող թեկնածուին: Նոր մարզիչ կարող է դառնալ Սեսկ Ֆաբրեգասը, որը գլխավորում է իտալական «Կոմոն»: Նրա թիմն այժմ պայքարում է հաջորդ մրցաշրջանում եվրագավաթային ուղեգիր նվաճելու համար:

Արտետան գլխավորում է «Արսենալը» 2019 թվականից: Մարզչի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 20-ը:

Նախորդ հոդվածը
Տոտենհեմը պարտվեց Սանդերլենդին ու մնաց վտանգավոր գոտում
Հաջորդ հոդվածը
Յանիկ Սիները՝ Մոնտե-Կառլոյի Մասթերսի հաղթող․ Իտալացին կրկնեց Ջոկովիչի ու Նադալի տպավորիչ ցուցանիշը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։