BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Եթե չհաղթենք Չելսիին, չեմպիոնական պայքարն ավարտված կլինի․ Գվարդիոլա
12 Ապրիլ 2026

Եթե չհաղթենք Չելսիին, չեմպիոնական պայքարն ավարտված կլինի․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Չելսիին» հաղթելու անհրաժեշտության մասին։

«Խոսակցություններ «Արսենալի» մասի՞ն։ Եթե մենք չհաղթենք «Սթեմֆորդ Բրիջում», բարդ կլինի, հնարավոր է՝ ձեզ նույնիսկ պետք չլինի մամուլի ասուլիս անցկացնել «Արսենալի» հետ խաղից առաջ, որովհետև ամեն ինչ ավարտված կլինի։ Բոլորն այդ գիտեն։ Դուք գիտեք, ես գիտեմ, խաղացողները գիտեն, Անգլիայում բոլորը գիտեն։ Մնացել է շատ հանդիպումներ և պետք է հաղթել բոլորում։ Ոչ-ոքին անհնար է, ոչ, մոռացեք այդ մասին։

Ինը միավորը «Արսենալի» մեծ առավելությունն է։ Եթե հաղթենք «Սթեմֆորդ Բրիջում» ու «Արսենալին»՝ տանը, իհարկե, ցնորք կլինի։ Ցանկությունը միշտ կա, բայց իրականում ես այնքան միամիտ չեմ, որ ասեմ, թե դա տեղի կունենա»,- ասել է Գվարդիոլան։

«Արսենալը» գլխավորում է աղյուսակը 9 միավորի առավելությամբ, սակայն «Մանչեսթեր Սիթին» 2 հանդիպում պակաս է անցկացրել։

«Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի 19։30-ին։

Նախորդ հոդվածը
Կին մարզիչը գլխավորեց Բունդեսլիգայի ակումբը
Հաջորդ հոդվածը
Արթուր Դավթյանը 2-րդն է աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։