BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ծայրահեղ կարևոր խաղ էր մեզ համար․ Մանուել Տուլիպա (տեսանյութ)
12 Ապրիլ 2026

Ծայրահեղ կարևոր խաղ էր մեզ համար․ Մանուել Տուլիպա (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» (0։2) հանդիպումից հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան պատասխանել է լրագրողների հարցերին։

«Շատ դժվար խաղ էր մի թիմի դեմ, որը կազմակերպված ֆուտբոլ էր խաղում։ Շատ լավ գիտեինք, որ եթե նրանց առջևի գծի խաղացողներին տայինք ազատություն՝ նրանք մեզ «կցավեցնեին»։ Շատ լավ խաղացինք, կարողացանք փակել տարածությունները, գնդակով էլ շատ լավն էինք, Բալանտան մեզ շատ էր օգնում այդ հարցում։ Մեզ օգնում է նաև 3 օրը մեկ խաղալը, մնում ենք խաղային ռիթմի մեջ։

Երբ պատրաստվում ենք խաղերին՝ ուսումնասիրում ենք մրցակիցներին ու երբեմն ըստ դրա էինք ընտրում սխեման։ Այսօր 2 բարձրահասակ ֆուտբոլիստների տեղակայեցինք կենտրոնում, ինչը թույլ տվեց Բալանտային ավելի ազատ տեղաշարժվել»,-նշել է Մանուել Տուլիպան։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Շատ կարևոր 3 միավոր կորցրեցինք․ Արտակ Օսեյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Լեգիան, առանց Բիչախչյանի, 1 միավոր վաստակեց (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։