BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Հակոբյանի ու Բարսեղյանի գոլային փոխանցումները չօգնեցին իրենց թիմերին
11 Ապրիլ 2026

Հակոբյանի ու Բարսեղյանի գոլային փոխանցումները չօգնեցին իրենց թիմերին

Սլովակիայի առաջնության չեմպիոնական շրջանի 5-րդ տուրում «Սլովանն» ընդունել էր Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։ 

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 86-րդ րոպեին Բարսեղյանն աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։

Տուրի մյուս խաղում «Պոդբրեժովան» ընդունել էր «Ժիլինային» ու զիջեց 1։5 հաշվով։

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Հակոբյանն առաջին անգամ ընդգրկվել էր «Պոդբրեժովայի» մեկնարկային կազմում ու 51-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ գրանցելով 1-ին արդյունավետ գործողությունը Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ 67-րդ րոպեին Հակոբյանը փոխարինվեց։

«Սլովան» 2։2 «Սպարտակ Տրնավա»
54' Սվետոզար Մարկովիչ, 86' Ռահիմ Իբրահիմ - 28' Հիլարի Գոնգ, 82' Լուկա Խորխելի

«Պոդբրեժովա» 1։5 «Ժիլինա»
51' Բարսա Մրվալյևիչ - 55', 87' Մարկո Ռոգինիչ, 63' Դանի Հոմետ, 65' Միրոսլավ Կաչեր, 82' Տիմոտեյ Հրանիցա

Նախորդ հոդվածը
Միլանը խոշոր հաշվով զիջեց Ուդինեզեին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Սալահի վերջին գոլերից մեկն Էնֆիլդում ու Նգումոհայի թարմացրած ռեկորդը․ Լիվերպուլը հաղթեց Ֆուլհեմին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։