BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
5 գոլ՝ 3-ը 11-մետրանոցից․ Ալաշկերտը հաղթեց Արարատին (տեսանյութ)
11 Ապրիլ 2026

5 գոլ՝ 3-ը 11-մետրանոցից․ Ալաշկերտը հաղթեց Արարատին (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Արարատին» ու հաղթեց 3։2 հաշվով։

26-րդ րոպեին Սուլեյման Տուրեն խախտեց կանոնները Օլավալե Ֆարայոլայի հետ պայքարում, իսկ նշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Մոմո Տուրեն։ 2 րոպե անց Ջոզեֆ Սաբոբոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ խփելով իր 1-ին գոլը «Ալաշկերտի» կազմում։

35-րդ րոպեին Աբուբակար Ուատարան կրճատեց հաշվի տարբերությունը, բայց մինչ 1-ին կեսի ավարտը «Ալաշկերտը» վերականգնեց 2 գոլի առավելությունը։ Դիվայն Ուկադիկեն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, իսկ նշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Օլավալե Ֆարայոլան։

2-րդ կեսում Ռիկարդիո Դիոնիսիոյի գլխավորած թիմը կարողացավ 1 գնդակ հետ բերել:Իր վաստակած 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Կալֆալա Դումբիան։

Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 36 միավորով 5-րդն է։ «Արարատը» 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածը
Հայտնի է Խաչանովի առաջին մրցակիցը Բարսելոնայի մրցաշարում․ Վիճակահանության արդյունքները
Հաջորդ հոդվածը
Արսենալն անակնկալ պարտություն կրեց Բորնմութից (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։