Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նեյմարը ճիշտ ուղու վրա է. Անչելոտին խոսել է հարձակվողի մարզավիճակի մասին
11 Ապրիլ 2026

Նեյմարը ճիշտ ուղու վրա է. Անչելոտին խոսել է հարձակվողի մարզավիճակի մասին

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պետք է բարելավի իր ֆիզիկական վիճակը՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության հայտացուցակում ընդգրկվելու համար:

«Նեյմարը ճիշտ ուղու վրա է: Նա պետք է շարունակի նույն ոգով և բարելավի իր մարզավիճակը: Նա ընդունակ է հասնել 100% պատրաստվածության: Ես դա մի քանի անգամ ասել եմ, և ամեն ինչ հստակ է՝ ես հրավիրելու եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր ֆիզիկապես պատրաստ են:

Ծնկի վնասվածքից հետո Նեյմարը լավ է վերականգնվել և գոլեր է խփում»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է L'Équipe-ը:

34-ամյա հարձակվողը ծնկի ծանր վնասվածքից վերջնականապես վերականգնվել է փետրվարի կեսերին:

Նախորդ հոդվածը
Մարտիկից՝ գործարար. Ջոն Ջոնսը հեռանում է մեծ սպորտից
Հաջորդ հոդվածը
Հայտնի է Խաչանովի առաջին մրցակիցը Բարսելոնայի մրցաշարում․ Վիճակահանության արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։