Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կստորագրի Լուիս Էնրիկեի հետ
11 Ապրիլ 2026

ՊՍԺ-ն նոր պայմանագիր կստորագրի Լուիս Էնրիկեի հետ

Ֆրանսիայի գործող չեմպիոն և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն մոտ է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ պայմանագրի երկարաձգմանը, ով գլխավորում է թիմը 2023 թվականից, հաղորդում է RMC Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը համաձայնության է հասել Էնրիկեի հետ նոր պայմանագրի շուրջ, որը կգործի մինչև 2030 թվականի ամառը։ Ընդամենը երկու մրցաշրջանում իսպանացի մասնագետը թիմին հասցրել է Չեմպիոնների լիգայի հաղթանակի, ինչը բարձր է գնահատվել ակումբի ղեկավարության կողմից։

Սպասվում է, որ կնքված պայմանագիրը նրան կդարձնի Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։ Այս մրցաշրջանում «ՊՍԺ»-ի մարզչական շտաբը ցուցադրում է բարձր արդյունքներ․ Էնրիկեն Չեմպիոնների լիգայում ունի 64 տոկոս հաղթանակների ցուցանիշ։ Սա լավագույն արդյունքն է այն մարզիչների շրջանում, ովքեր մրցաշարում անցկացրել են 50 և ավելի խաղ։ Իսպանացին 75 խաղում տարել է 48 հաղթանակ։

Նախորդ հոդվածը
Փյունիկ - Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Նոյերը պատմության լավագույն դարպասապահն է․ Կրոս

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։