Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ռեկորդ․ Սպերցյանը Կրասնոդարի ակադեմիայի սաների շրջանում խաղերի քանակով գերազանցել է Սաֆոնովին
10 Ապրիլ 2026

Ռեկորդ․ Սպերցյանը Կրասնոդարի ակադեմիայի սաների շրջանում խաղերի քանակով գերազանցել է Սաֆոնովին

Չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին, «Կրասնոդարը»  հյուրընկալվել է Մոսկվայի «Դինամոյին» Ռուսաստանի գավաթի ՌՊԼ ուղու եզրափակչի առաջին խաղում։ Մոսկվայում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անցկացրել է իր 176-րդ խաղը «Կրասնոդարի» հիմնական կազմում և այս ցուցանիշով զբաղեցրել առաջին տեղն ակումբի ակադեմիայի սաների շրջանում։ Սպերցյանը գերազանցել է նախկին դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի ցուցանիշը (175 խաղ), որը ներկայում հանդես է գալիս ՊՍԺ-ում։

Սպերցյանից ավելի շատ հանդիպումներ «Կրասնոդարի» կազմում անցկացրել են միայն յոթ ֆուտբոլիստներ։ Նրանցից ոչ մեկը ակումբի ակադեմիայի սան չէ՝ Սերգեյ Պետրով (339), Յուրի Գազինսկի (289), Ալեքսանդր Մարտինովիչ (269), Ժոաոզինյո (217), Մաուրիսիո Պերեյրա (201), Կրիստիան Ռամիրես (187), Անդրեաս Գրանկվիստ (181)։

Նախորդ հոդվածը
Բավարիան հայտնել է 18-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի բնույթի մասին
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն Չարենցավանում հաղթեց Վանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։