Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ԱԶ Ալկմարը հոլանդական ակումբերի շրջանում հակառեկորդ է սահմանել եվրագավաթներում
10 Ապրիլ 2026

ԱԶ Ալկմարը հոլանդական ակումբերի շրջանում հակառեկորդ է սահմանել եվրագավաթներում

«ԱԶ Ալկմարը» դարձել է պատմության մեջ առաջին հոլանդական թիմը, որը եվրագավաթային խաղում պարտվել է երեք կամ ավելի գոլի տարբերությամբ, չնայած 70-րդ րոպեից հետո հաշիվը 0-0 էր, հայտնում է OptaJohan-ը X սոցիալական ցանցի իր էջում։

Կոնֆերենցիայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «ԱԶ Ալկմարը» ջախջախիչ 0:3 հաշվով պարտություն է կրել Դոնեցկի «Շախտյորից»՝ գոլեր բաց թողնելով 71-րդ, 81-րդ և 83-րդ րոպեներին։ Թիմերի միջև պատասխան խաղը նախատեսված է ապրիլի 16-ին:

Մրցաշարի նախորդ փուլում «Շախտյորը» երկխաղյա դիմակայությունում առավելության էր հասել «Լեխ Պոզնանի», իսկ «ԱԶ Ալկմարը»՝ Պրահայի «Սպարտաի» նկատմամբ։ Հիշեցնենք՝ հոլանդական թիմը նաև «Նոայի» մրցակիցն էր անցումային փլեյ-օֆֆ փուլում:

Կոնֆերենցիայի լիգայի գավաթի գործող գավաթակիրը «Չելսին» է։ Նախորդ մրցաշրջանի եզրափակչում անգլիական ակումբը համոզիչ հաղթանակ է տարել «Ռեալ Բետիսի» նկատմամբ 4-1 հաշվով։

Նախորդ հոդվածը
Էնդրյու Ռոբերտսոնը գրառում է կատարել Լիվերպուլից հեռանալու մասին հայտարարությունից հետո
Հաջորդ հոդվածը
Արսենալը նոր պայմանագիր կառաջարկի Արտետային. BBC

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։