BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
ԵԼ․ Աստոն Վիլան հաղթեց Բոլոնյային, Ֆրայբուրգը՝ Սելտային․ Պորտուն ու Նոթինգհեմ Ֆորեսթը փոխանակեցին 1-ական գոլ
10 Ապրիլ 2026

ԵԼ․ Աստոն Վիլան հաղթեց Բոլոնյային, Ֆրայբուրգը՝ Սելտային․ Պորտուն ու Նոթինգհեմ Ֆորեսթը փոխանակեցին 1-ական գոլ

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի «Բոլոնյա»-«Աստոն Վիլա» դիմակայության 1-ին խաղում անգլիական ակումբը հաղթեց 3։1 հաշվով։ 1-ին կեսի ավարտից 1 րոպե առաջ Էզրի Կոնսան բացեց խաղի հաշիվը։ 51-րդ րոպեին Օլի Ուոթքինսը կրկնապատկեց «Աստոն Վիլայի» առավելությունը։ 

Տանտերերի ճնշումն օգուտ տվեց միայն հիմնական ժամանակի վերջին րոպեին․ Ջոնաթան Ռոուն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելացված ժամանակի 4-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո, Ուոթքինսը դուբլ ձևակերպեց՝ վճռելով խաղի ելքը։

Զուգահեռ ընթացող «Ֆրայբուրգ»-«Սելտա» խաղում գերմանական ակումբի ֆուտբոլիստները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Աչքի ընկան Վինչենցո Գրիֆոն (10'), Յան-Նիկլաս Բեստեն (32') ու Մաթիաս Գինտերը (78'):

«Պորտուն» ու «Նոթինգհեմ Ֆորեսթն» էլ հաղթողին չպարզեցին՝ 1։1․ Վիլյամ Գոմեսի 11-րդ րոպեին խփած գոլից 2 րոպե անց Մարտին Ֆերնանդեշը գրավեց սեփական դարպասը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։

Այս թիմերի միջև պատասխան խաղերը կկայանան ապրիլի 16-ին։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի 1-ին դիմակայությունում «Բրագան» ու «Բետիսը» հաշտություն էին կնքել։

Նախորդ հոդվածը
Բարսելոնա-Ատլետիկո հանդիպման մրցավարը որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը
Հաջորդ հոդվածը
ԿԼ․ Քառորդ եզրափակիչի առաջին խաղերում միայն չոր հաղթանակներ գրանցվեցին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։