Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Հեռացումն ամեն ինչ փոխեց. Բարսելոնայի պաշտպան Մարտինը՝ ՉԼ-ում Աթլետիկոյի դեմ խաղի մասին
09 Ապրիլ 2026

Հեռացումն ամեն ինչ փոխեց. Բարսելոնայի պաշտպան Մարտինը՝ ՉԼ-ում Աթլետիկոյի դեմ խաղի մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Մարտինը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ատլետիկո Մադրիդից» կրած 0:2 հաշվով պարտությունը։

«Քանի դեռ 11-ը 11-ի դեմ էինք խաղում, մենք լավ էինք վերահսկում խաղը։ Այսպիսի մակարդակի թիմերի դեմ հեռացումը ամեն ինչ փոխեց։ Մենք շատ գոլային պահեր ունեինք, բայց չկարողացանք գոլ խփել։ Մեր մրցակիցն ավելի քիչ հնարավորություններ ուներ և ավելի ճշգրիտ էր դրանց իրացման մեջ։ Մենք հիասթափված ենք խաղի ընթացքից, բայց գիտենք, որ կարող ենք վերադառնալ և շրջել իրավիճակը», - Ժերար Մարտինի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Նախորդ հոդվածը
Թիերի Անրին համաձայն չէ Կուբարսիի հեռացման հետ Չեմպիոնների լիգայի Բարսելոնա-Ատլետիկո Մադրիդ խաղում
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտի աշխարհի գավաթ. Հայաստանի հավաքականների կազմերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։