BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Հերքելը տեղին չի լինի. Տիկնիզյանը չի բացառել ՌՊԼ վերադարձը
08 Ապրիլ 2026

Հերքելը տեղին չի լինի. Տիկնիզյանը չի բացառել ՌՊԼ վերադարձը

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում պատասխանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա հնարավոր վերադարձի և ռուսական ակումբների առաջարկների վերաբերյալ հարցերին։

«Իմ ուղին ֆուտբոլ խաղալն է։ Ինչ վերաբերում է վերադարձին, ապա այն լիովին հերքելը տեղին չէր լինի։ Կարծում եմ՝ ամեն ինչ կախված կլինի հանգամանքներից։ Նույնը վերաբերում է նաև Եվրոպա տեղափոխվելուն։ Բայց այսօր ես «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ եմ, առջևում մրցաշրջանի եզրափակիչ հատվածն է և բոլոր մտքերս միայն դրա հետ են կապված։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կդասավորվի գալիք ամառը։ 

Առաջնահերթությունը մնում է եվրոգավաթներում հանդես գալը։ Բայց, կրկնում եմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից»,–ասել է 26-ամյա Տիկնիզյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին Նաիր Տիկնիզյանը երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Այս մրցաշրջանում նա Սերբիայի առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականի խաղացողը ՌՊԼ-ում հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Լոկոմոտիվի» կազմերում։

Նախորդ հոդվածը
Քեզ իրական ըմբիշները դուր չեն գալիս. Խամզատ Չիմաևի հեգնական արձագանքը՝ Ծառուկյանի հաղթանակին
Հաջորդ հոդվածը
Մելիքյանի հետ 4 ժամ զրուցել ենք, տարաձայնություններն անցյալում են․ Նաիր Տիկնիզյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։