Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Արման Ծառուկյանը հայտնել է, թե ում հետ կցանկանար մենամարտել
13 Մարտ 2025

Արման Ծառուկյանը հայտնել է, թե ում հետ կցանկանար մենամարտել

UFC-ի հայազգի մարտիկ, թեթև քաշային կարգի 1-ին համար Արման Ծառուկյանը հայտնել է, թե ում դեմ կցանկանար մենամարտել։

Ծառուկյանի խոսքով, հիմնական հավակնորդներն են Չարլզ Օլիվեյրան, Ջասթին Գեյջին։ Արմանը չի բացառել նաև մենամարտը Իսլամ Մախաչևի դեմ։

«Ցանկանում եմ պայքարել թոփ 5-ից Գեյջիի կամ Օլիվեյրայի դեմ։ Գեյջին ցանկանում է մենամարտել տիտղոսի համար, բայց մինչ դա, ըստ իս, պետք է մենամարտի ինձ հետ։ Նա պետք է հաղթի կամ Օլիվեյրային, կամ ինձ։ Եթե ինձ առաջարկեն Օլիվեյրային կամ Գեյջիին, մեծ հնարավորություն կլինի։ Պատրաստ եմ նաև տիտղոսային մենամարտի», - ասել է Ծառուկյանը` The Schmo-ին։

Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի չեմպիոնի կոչման համար Ծառուկյանը մենամարտելու էր գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ, սակայն մենամարտը չի կայացել` հայազգի մարտիկի վնասվածքի պատճառով։

Նախորդ հոդվածը
Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ կես տրիբունա ու ավել տոմս է հատկացվել մրցակցի ֆանատներին. Սերգեյ Ջանջոյան
Հաջորդ հոդվածը
ԿԼ. Լեգիան դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կխաղա Չելսիի դեմ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։