Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում
05 Ապրիլ 2026

Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մտադիր է թիմում պահել պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուին։

Diario Sport-ի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը «հիացած է» ֆուտբոլիստի խաղով և ծրագրում է նրան դարձնել թիմի հիմնական ձախ պաշտպանը՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Կատալոնական ակումբում հույս ունեն, որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ-Հիլալը» ամռանը համաձայնության կգա Կանսելուի տրանսֆերի հարցում, և ակնկալում են հունիսին ձևակերպել վերջնական տեղափոխությունը։

Միաժամանակ հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել Ալեխանդրո Բալդեի վերաբերյալ տրանսֆերային առաջարկները։

Հիշեցնենք, որ Կանսելուն «Բարսելոնա» է տեղափոխվել ձմռանը՝ վարձակալական հիմունքներով։ Կատալոնական ակումբի կազմում անցկացրած 13 խաղում պորտուգալացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին
Հաջորդ հոդվածը
Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։