Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
05 Ապրիլ 2026

Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Սերբիայի առաջնության 29-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվել էր «Ռադնիկին» ու հաղթեց 2։1 հաշվով։

23-րդ րոպեին Տիմի Մաքս Էլշնիկը գրավեց սեփական դարպասը։ 36-րդ րոպեին Ալեքսանդր Կատայը, Նաիր Տիկնիզյանի փոխանցման օգնությամբ, վերականգնեց հաշվի հավասարությունը։ «Ցրվենա Զվեզդայի» հաղթական գոլը հեղինակեց Դուգլաս Օվուսուն՝ 44-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանն ընդգրկված էր հյուրերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 69-րդ րոպեին։ 21-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը զգուշացվեց դեղին քարտով։

Այս հաղթանակի շնորհիվ «Ցրվենա Զվեզդան» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 13 միավորի առավելություն 2-րդ տեղով ընթացող «Վոյվոդինայի» նկատմամբ։

Նախորդ հոդվածը
Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։