BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը
05 Ապրիլ 2026

Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան կարող է լքել պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, եթե թիմը անհաջող հանդես գա Չեմպիոնների լիգայում։ Այս մասին հայտնում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Մալյորկայից» կրած պարտությունից հետո (1:2) պայքարը չեմպիոնական տիտղոսի համար չափազանց բարդ է թվում, և մարզչի՝ հաջորդ մրցաշրջանում պաշտոնում մնալը կախված է Չեմպիոնների լիգայում «արքայական» ակումբի ելույթներից:

«Մալյորկայից» կրած պարտությունը դարձավ 5-րդը՝ Արբելոայի գլխավորությամբ անցկացրած 18 խաղում։ Ակումբի ղեկավարութան կողմից բարձր է գնահատվում մասնագետի աշխատանքը հանդերձարանում, քանի որ նրան հաջողվել է կայունացնել մթնոլորտը այնպիսի առանցքային խաղացողների հետ, ինչպիսիք են Վինիսիուսը, Բելինգեմը և Վալվերդեն, սակայն վերջին պարտությունը սառեցրել է ամբողջ դրական դինամիկան։

Իսպանիայի առաջնության 30 տուրերից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է 69 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնայից» հետ մնալով 7 միավորով։

Նախորդ հոդվածը
Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։