BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է սկսել զբաղվել սոց․ ցանցերի առաջխաղացմամբ
03 Ապրիլ 2026

Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է սկսել զբաղվել սոց․ ցանցերի առաջխաղացմամբ

UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է սկսել ակտիվորեն զբաղվել սոցիալական ցանցերի առաջխաղացմամբ.

«Այժմ ես ակտիվորեն աշխատում եմ իմ սոցցանցերի վրա: Ինչո՞ւ: Երբ վերջին անգամ որոշվում էին տիտղոսի հավակնորդները, ինձ չներառեցին այդ պայքարի մեջ: Այդ ամենը միայն այն պատճառով, որ գտնվեց մի մարտիկ, ով ինձանից ավելի հայտնի էր:

Ես դիվիզիոնի լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակի առաջին համարն էի, բայց ինձ թույլ չտվեցին մենամարտել գոտու համար»,-Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Red Corner MMA-ն:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը վերջին անգամ մենամարտել է նոյեմբերին, երբ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Դեն Հուկերին:

Նախորդ հոդվածը
Անհասկանալի է ֆուտբոլիստներին ընկերական խաղերի համար այլ մայրցամաք տանելը․ Պեպ Գվարդիոլա
Հաջորդ հոդվածը
Հայտնի է Խաչանովի 1-ին մրցակիցը Մոնտե-Կառլոյի Մասթերսում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։