BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ռուի Տավարեշ. 17-ամյա Թովմասյանը մեկ օրինակ է, հնարավոր է ևս 2-3-ը լինեն
02 Ապրիլ 2026

Ռուի Տավարեշ. 17-ամյա Թովմասյանը մեկ օրինակ է, հնարավոր է ևս 2-3-ը լինեն

«Արարատի» գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոյի օգնական Ռուի Տավարեշը երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչում «Ուրարտուի» նկատմամբ արտագնա հաղթանակի (3:2) մասին: Երկխաղյա դիմակայությունում «Արարատը» պարտվել է 3:5 հաշվով և դուրս մնացել պայքարից:

«Հաղթելը միշտ կարևոր է: Բայց ավելի կարևոր է, որ մեր ֆուտբոլիստները երբեք չեն հանձնվում: Սա լավ դաս է մեր ապագայի համար: Այս պատանիները միշտ լավ են մարզվում: Մեր գլխավոր մարզիչը ցանկանում է այդ մոտեցումն ամրապնդել ֆուտբոլիստների ուղեղում՝ երբեք չհանձնվել, մշտապես հավատալ: Արդեն վաղվանից պատրաստվելու ենք հաջորդ հանդիպմանը: Փորձելու ենք հաղթել բոլոր խաղերը:

Գլխավոր մարզիչը հանդերձարանում միշտ ասում է, որ հավատում է բոլոր ֆուտբոլիստներին: Նրանք էլ յուրաքանչյուր խաղում պետք է ցույց տան, որ կարող են լավ խաղալ: Այս գավաթային խաղը հիանալի հնարավորություն էր նրանց համար, ովքեր քիչ խաղաժամանակ էին ստանում:

«Ուրարտուի» նկատմամբ կարևոր հաղթանակ էր: Բոլորն էլ գիտեն, որ մրցաշրջանը «Արարատի» համար լավ չի ընթանում: Բայց միշտ էլ հաղթանակից հետո ավելի լավ ես մարզվում: Դիոնիսիոն միշտ ուշադիր է երիտասարդ խաղացողների նկատմամբ, ինչպիսին 17-ամյա Վահե Թովմասյանն է: Նրան մեկնարկային կազմում դուրս բերելը խոսքերիս լավ օրինակն է: Մարզիչը չի վախենում ասպարեզ դուրս բերել պատանուն: Վահեն մեկ օրինակ է, բայց հնարավոր է ապագայում ևս 2-3 նման պատանիներ խաղան»,- ասել է պորտուգալացին:

 

 

Նախորդ հոդվածը
Պետք չէր կարծել, որ խաղի կամ դիմակայության ելքը որոշված է․ Ռոբերտ Արզումանյանը՝ Արարատի դեմ գավաթային խաղից հետո
Հաջորդ հոդվածը
Անչելոտին՝ Մոդրիչին. Բրազիլացի պապիկ չունե՞ս

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։