Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ֆերարին ու Մերսեդեսը դեմ են Ֆորմուլա-1-ի կանոնակարգի փոփոխությանը
31 Մարտ 2026

Ֆերարին ու Մերսեդեսը դեմ են Ֆորմուլա-1-ի կանոնակարգի փոփոխությանը

«Ֆերարին» և «Մերսեդեսը» հանդես են գալիս Ֆորմուլա-1-ի այս մրցաշրջանի գործող կանոնակարգում փոփոխություններ կատարելու դեմ՝ չնայած մրցարշավորդների դժգոհությանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցարշավորդների մեծամասնությունը քննադատաբար է մոտենում ընթացիկ կանոններին, սակայն առաջատար թիմերի ներկայացուցիչները չեն կարող բացահայտ արտահայտել իրենց դիրքորոշումը։ Մրցարշավորդները դժգոհ են ուժային տեղակայանքի կառավարման համակարգի աշխատանքից, ինչի պատճառով առանձին պահերի կորչում է հզորությունը և նվազում մեքենայի նկատմամբ վերահսկողությունը:

Կարճաժամկետ հեռանկարում քննարկվում են հնարավոր փոփոխություններ, այդ թվում՝ որակավորման փուլում էլեկտրական էներգիայի օգտագործման սահմանափակումը: Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում է աղբյուրը, կանոնակարգի լուրջ վերանայումներ դժվար թե տեղի ունենան մինչև 2027 թվականը:

Նախորդ հոդվածը
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն Ազգերի լիգայի խմբում
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան նոր թեկնածու ունի հարձակման ձախ եզրի համար

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։