Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ռոնալդուն փորձում է համոզել Կազեմիրոյին միանալ Ալ-Նասրին
31 Մարտ 2026

Ռոնալդուն փորձում է համոզել Կազեմիրոյին միանալ Ալ-Նասրին

Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն փորձել է կիսապաշտպան Կազեմիրոյին համոզել միանալ սաուդյան թիմին, հայտնում է Marca-ն։ Բրազիլացի ֆուտբոլիստն այս ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդուն Կազեմիրոյին դիտարկում է որպես «առանցքային տարր, որը թիմին վճռորոշ թափ կհաղորդի՝ բարձրացնելով դրա կարգը»։

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ 34-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև «Ինտեր Մայամին»։ Ավելին՝ ակումբների միջև բանակցությունները գտնվում են գործնական փուլում։ Վերջերս Կազեմիրոյին նկատել են Մայամիում՝ ենթադրաբար ակումբի ենթակառուցվածքներին ծանոթանալու և ղեկավարության հետ անձնական հանդիպումներ ունենալու նպատակով։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Կազեմիրոն միասին հանդես են եկել Մադրիդի «Ռեալում» 2013-ից 2018 թվականներին։

Նախորդ հոդվածը
Դե Զերբիի նշանակումը Տոտենհեմի գլխավոր մարզչի պաշտոնում հաստատվել է
Հաջորդ հոդվածը
Երբ մենք տիտղոսներ նվաճենք, մարդիկ կմոռանան մեր անհաջողությունների մասին․ Կոնատե

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։