Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ֆաբրիցիո Ռոմանոն ինսայդ է հրապարակել Սիլվայի՝ Մանչեսթեր Սիթիում ապագայի վերաբերյալ
31 Մարտ 2026

Ֆաբրիցիո Ռոմանոն ինսայդ է հրապարակել Սիլվայի՝ Մանչեսթեր Սիթիում ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան մտադիր է լքել ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական մեդիա հարթակում։

Աղբյուրի տվյալներով՝ պորտուգալացի կիսապաշտպանի հեռանալու մասին հստակ ազդանշաններ են ստացվել հունվարից, և արդեն մի քանի ամիս է՝ Եվրոպայի, Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների թիմերը հետաքրքրություն են հայտնել 31-ամյա պորտուգալացու նկատմամբ։ Հաղորդվում է, որ որոշումն արդեն կայացվել է, բայց դեռևս պաշտոնական չէ։ Ասում են, որ Սիլվան նախ մտադիր է ամբողջությամբ կենտրոնանալ «Մանչեսթեր Սիթիում» մրցաշրջանի վերջին հատվածի վրա, ապա ընտրել իր հաջորդ ակումբը։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Պորտուգալացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2017 թվականից։ Այս ընթացքում նա խփել է 76 գոլ բոլոր մրցաշարերում անցկացրած 449 խաղում։ 

Նախորդ հոդվածը
Միասին 11 օլիմպիական ոսկի ունենք. Հոլանդը լուսանկար է հրապարակել Յոհաննես Կլեբոյի հետ
Հաջորդ հոդվածը
Կուկուրելյան մեկնաբանել է Մարեսկայի՝ Չելսիից հեռանալը և նրա ազդեցությունը թիմի վրա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։