Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Գանայի հավաքականը հեռացրել է գլխավոր մարզչին՝ Գերմանիայից ընկերական խաղում կրած պարտությունից հետո
31 Մարտ 2026

Գանայի հավաքականը հեռացրել է գլխավոր մարզչին՝ Գերմանիայից ընկերական խաղում կրած պարտությունից հետո

Գանայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Գանայի հավաքականը հեռացրել է Օտտո Ադդոյին գլխավոր մարզչի պաշտոնից՝ Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղում 1:2 հաշվով կրած պարտությունից հետո։

«Գանայի ֆուտբոլի ասոցիացիան (GFA) անմիջապես հեռացրել է Գանայի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օտտո Ադդոյին», - ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ադդոյի փոխարինողի կամ նրա հեռացման պատճառների մասին այլ մանրամասներ չեն տրամադրվել։

Հեռացումը տեղի է ունեցել ազգային հավաքականի վատ արդյունքների շարքի ֆոնին, որը չորս պարտություն է կրել ընկերական խաղերում։ Գանան իր վերջին խաղը պարտվել է Գերմանիային՝ Ավստրիայից 1:5 հաշվով պարտությունից հետո։ Ադոն երկրորդ անգամ էր գլխավորել ազգային հավաքականը,այն բանից հետո երբ «Բորուսիա Դորտմունդը» համաձայնել էր նրան ազատել տաղանդների զարգացման մենեջերի պաշտոնից 2024 թվականի մարտին։ Նա արդեն իսկ եղել է Գանայի ժամանակավոր մարզիչ 2022 թվականի մեծ մասի ընթացքում, այդ թվում՝ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ Գանան հաղթել է Հարավային Կորեային, բայց դուրս է մնացել խմբային փուլից։

Նախորդ հոդվածը
Մ21. Հայաստանի հավաքականն այսօր կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Հաջորդ հոդվածը
«Մելիքբեկյանի ու ընկերների» հեռացումը հայկական ֆուտբոլից անհրաժեշտություն է և անխուսափելի է. FAF-ի հայտարարությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։