BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Անչելոտին խոստացավ, որ դա տեղի կունենա. Սան Մարինոյի հավաքականի մարզիչը՝ Բրազիլիայի դեմ խաղի մասին
30 Մարտ 2026

Անչելոտին խոստացավ, որ դա տեղի կունենա. Սան Մարինոյի հավաքականի մարզիչը՝ Բրազիլիայի դեմ խաղի մասին

Սան Մարինոյի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Չևոլին խոսել է Բրազիլիայի հավաքականի հետ հնարավոր ընկերական խաղի մասին: Նա նախկինում խաղացել է Կառլո Անչելոտիի գլխավորությամբ «Ռեջիանայում»:

«Անչելոտին զանգահարեց ինձ, երբ մենք Ազգերի լիգայի D խմբում առաջին տեղը գրավեցինք և շնորհավորեց մեզ այս արդյունքի համար: Դա շատ հուզիչ էր: Ես առաջարկեցի նրան կազմակերպել Բրազիլիայի և Սան Մարինոյի միջև ընկերական խաղ: Նա խոստացավ, որ դա տեղի կունենա:

Դարպասապահ Էդոարդո Կոլոմբոն և հարձակվող Նիկոլա Նաննին մեր թիմի միակ պրոֆեսիոնալ խաղացողներն են: Մնացածը խաղում են Սան Մարինոյի լիգայում, Սերիա D-ում կամ Էչելենցայում: Նրանք նաև այլ աշխատանքներ ունեն. ոմանք աշխատում են գործարաններում, մյուսները՝ հաշվապահներ, գրաֆիկական դիզայներներ, պահեստապետներ, իսկ մյուսները օգնում են ընտանեկան բիզնեսին: Հաճախ պատահում է, որ նրանք ուշանում են մարզումներից գրասենյակներում 8 ժամ անցկացնելուց հետո:

Ոմանք նույնիսկ ստիպված են լինում արձակուրդ վերցնել՝ արտագնա խաղերին մեկնելու համար: Բոլորը զոհողություններ են անում, բայց ոչ ոք չի բողոքում: Իմ տղաները աներևակայելիորեն հավատարիմ են Սան Մարինոյի մարզաշապիկին», - Չևոլիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Նախորդ հոդվածը
ԱՊԼ-ի ակումբների երկրպագուների 76%-ը կողմ է VAR համակարգի չեղարկմանը. Sky Sports
Հաջորդ հոդվածը
Պաշտոնական. 78-ամյա Ռոյ Հոջսոնը գլխավորել է Բրիստոլ Սիթին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։