BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Եթե Իսակն արժե 150 միլիոն եվրո, ապա Քեյնը՝ 250 միլիոն․ Հյոնես
29 Մարտ 2026

Եթե Իսակն արժե 150 միլիոն եվրո, ապա Քեյնը՝ 250 միլիոն․ Հյոնես

Մյունխենի «Բավարիայի» դիտորդական խորհրդի Ուլի Հյոնեսը պատասխանել է 32-ամյա հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերային արժեքի վերաբերյալ հարցին: Transfermarkt պորտալի տվյալներով՝ անգլիացի ֆուտբոլիստի շուկայական արժեքն այս պահին կազմում է 65 միլիոն եվրո:

«Եթե դիտարկենք գին-որակ հարաբերակցությունը, ես կասեի՝ 150 միլիոն եվրո: Բայց հետո դուք տեսնում եք, որ «Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն արժեր 150 միլիոն եվրո: Եթե նա գնահատվում է 150 միլիոն եվրո, ապա Հարին արժե 250 միլիոն», — Հյոնեսի խոսքերն է մեջբերում The Touchline-ը՝ հղում անելով Kicker-ին:

Հիշեցնենք, որ Իսակը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Նյուքասլից» նախորդ ամռանը: Transfermarkt-ի տվյալներով՝ մերսիսայդցիները շվեդ ֆուտբոլիստի համար վճարել են € 145 մլն:

Նախորդ հոդվածը
Մուայթայ․ Արայիկ Բրուտյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Հայաստանն 1-ին կեսից հետո զիջում է Բելառուսին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։